Ավելացնել էջանիշԿայքի քարտեզ
English . Armenian . Russian . French
 
 
Smart Human Resources
 

Ընկերության աշխատակազմի արդյունավետ կառավարումը ժամանակակից կազմակերպության որակյալ աշխատանքի գրավականն է: Բոլոր այն ընկերությունների ղեկավարներին, որոնք շահագրգռված են բարձրացնել անձնակազմի կառավարման արդյունավետությունը, առաջարկում ենք ծանոթանալ և ձեռք բերել Սմարթ Սիսթեմսի կողմից մշակված կադրերի կառավարման համար նախատեսված Smart Human Resources™ ծրագրային փաթեթը:

Ծրագրի հիմնական հնարավորություններն են`

• աշխատակիցների մուտքի և ելքի ավտոմատ գրանցում քարտային համակարգի, մատնահետքերի գրանցման կամ այլ գրանցող և հաշվառող սարքերի միջոցով
• յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի հաշվառում և աշխատանքային կարգապահության խախտումների բացահայտում
• կենսաթոշակային հաշվետվությունների կազմում
• աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացում
• աշխատակազմի տվյալների բազայի կենտրոնացում
• տեղեկատվություն ստանալու կամ օգտագործելու բազմաստիճան հնարավորություն
• աշխատավարձի, եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարումների հաշվառում
• տեղեկատվության փոխանցման հնարավորություն Microsoft Word , Excel:


Ծրագրի առավելություններն են`

• թղթային և մեխանիկական աշխատանքից ձերբազատում
• անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացում
• աշխատանքային պայմանագրերի կազմում և արխիվացում
• կադրերի կենտրոնացված տվյալների բազա
• տվյալների տեղափոխում Microsoft Word, Excel



Ծրագիրը մշակված է Visual Studio .NET պլատֆորմի վրա Fingerprint և Magnetic card reader տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրը աշխատում է MS Access (լոկալ տարբերակ ), ինչպես նաև MySQL (ցանցային տարբերակ) տվյալների բազաներով:

 

Բեռնել գնացուցակը  

 

Smart Human Resources ծրագրի փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանները